Կարևոր ծանուցում եվրոյով փոխանցում ստանալու վավերապայմաններում փոփոխության մասին

Կարևոր ծանուցում եվրոյով փոխանցում ստանալու վավերապայմաններում փոփոխության մասին

Կարևոր ծանուցում եվրոյով փոխանցում ստանալու վավերապայմաններում փոփոխության մասին



Հարգելի՛ Հաճախորդ,

Սույնով տեղեկացնում ենք Ձեզ, որ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (այսուհետ` Բանկ) վերանայել է Բանկի եվրոյով փոխանցումներ ստանալու համար անհրաժեշտ վավերապայմանները:

Վերանայման արդյունքում եվրոյով փոխանցումներ ստանալու վավերապայմաններում փոփոխվել է թղթակից բանկը: Ստորև ներկայացնում ենք եվրոյով փոխանցումներ ստանալու փոփոխված վավերապայմաններն ամբողջությամբ`

EU flag

Եվրո - EURO - EUR

Ստացողի անուն / Beneficiary name

Ստացողի հաշվեհամար / Beneficiary account

ՍՏԱՑՈՂ ԲԱՆԿ / BENEFICIARY BANK

HSBC Bank Armenia cjsc

Yerevan, Armenia

SWIFT կոդ / SWIFT address: MIDLAM22

ԹՂԹԱԿԻՑ ԲԱՆԿ / CORRESPONDENT BANK

HSBC France

SWIFT կոդ / SWIFT address: CCFRFRPP

Խնդրում ենք թարմացնել առկա հանձնարարականների տվյալները և տեղեկացնել բոլոր փոխանցող կողմերին, ում տրամադրել եք հին վավերապայմանները` ապագա փոխանցումները նոր վավերապայմաններով կատարելու համար: Համապատասխան տեղեկատվությունն առկա է ինչպես մեր ինտերնետային կայքում, այնպես էլ Բանկի բոլոր մասնաճյուղերում:

Տեղեկացնում ենք, որ 2019թ. հունվարի 31-ից սկսած Դուք չեք կարող ստանալ նախկին վավերապայմաններով փոխանցված գումարները, և թղթակից բանկը փոխանցվող գումարը վերադարձնելու է փոխանցողին:

Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարեք +374 60 655 000 շուրջօրյա գործող հեռախոսահամարով կամ այցելեք մեր ցանկացած մասնաճյուղ:


Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար:
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ