Temporary suspension of service provision on January 22 and 26, 2019

Ծառայությունների մատուցման ժամանակավոր սահմանափակում 2019թ.-ի հունվարի 14-ին

2. Ծառայությունների մատուցման ժամանակավոր սահմանափակում 2019թ.-ի հունվարի 22-ին և 26-ին



Հարգելի՛ Հաճախորդ,

Տեղեկացնում ենք, որ տեխնիկական վերազինման աշխատանքների իրականացման նպատակով 2019 թ.-ի հունվարի 22-ին ժամը 06:00-ից մինչև առավոտյան ժամը 07:00-ն (1 ժամ) և հունվարի 26-ին ժամը 06:30-ից մինչև 07:30-ն(1 ժամ) «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի բոլոր բանկոմատները չեն գործելու: Այդ ժամանակահատվածում Դուք չեք կարողանա գումար կանխիկացնել Ձեր բանկոմատային քարտով (ATM Card) ինչպես մեր, այնպես էլ այլ բանկերի բանկոմատներից և կրեդիտ քարտերով՝ մեր բանկոմատներից:

Տեղեկացնում ենք նաև, որ վերոնշյալ սահմանափակումը չի գործի Ձեր կրեդիտ քարտերով այլ բանկերի բանկոմատներից գումար կանխիկացնելիս և անկանխիկ գործարքներ իրականացնելիս:

Այսպիսով՝ խնդրում ենք նախապես կանխիկացնել անհրաժեշտ գումար Ձեր բանկոմատային քարտերով և իրականացնել առավելապես անկանխիկ գործարքներ Ձեր կրեդիտ քարտերով:

Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառած անհարմարության համար և շնորհակալություն ենք հայտնում մեր ծառայություններից օգտվելու համար:

Տեղեկացնում ենք նաև, որ նշված են տեղական ժամանակով ժամերը:

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել մեզ +374 60 655 000 հեռախոսահամարով կամ այցելել Բանկի ցանկացած մասնաճյուղ:

Հարգանքով`
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ